arm rus eng
Griar

Վերականգնվող էներգիա       

                          
Աշխարհում բուռն կերպով զարգանում են կարեւորագույն քաղաքատնտեսական ուղղություններ. պաշտպանել երկիրը կլիմայի տաքացումից, եւ անցում կատարել դեպի այլընտրանքային ձեւով գոյություն ունեցող, վերականգնվող, ոչ ավանդական եւ էկոլոգիապես մաքուր էներգայի աղբյուրներ: Կրճատվում են մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալները, որը ջերմոցային էֆեկտ է առաջանում եւ տանում է մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացմանը: Այնինչ էներգիայի ռեսուրսների համաշխարհային պահանջները բավականին մեծ են եւ շարունակում են հաստատորեն ավելանալ վառելանյութի օգտագործման, զարգացած երկրների էներգիայի, տնտեսության եւ զարգացող երկրներում բնակչության աճի հետ մեկտեղ: Ժամանակակից աշխարհում վառելանյութային էներգետիկայի ռեսուրսների առկայությունը եւ հասանելիությունը, ինչպես նաեւ անընդմեջ կերպով սպառողներին մատակարարելը, հանգում է համաշխարհային առաջընթացի:
Միեւնույն ժամանակ վերջին տարիների ընթացքում էներգետիկական բնագավառի համաշխարհային զարգացումը` հենվելով արդյանահանման, փոխադրման եւ հանածոների ածխաջրածնային վառելանյութի (նավթ եւ գազ) այրման վրա, ամբողջությամբ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ մարդկության առջեւ դրված խնդրիներին եւ այդ պատճառով չի կարող պատճառաբանված անհանգստություն չառաջացնել այսօրվա եւ ապագա սերունդների մոտ: Ինչպես հայտնի է քամուց կամ ջրից ստացված էլեկտրական էներգիան, այլ մեթոդների հետ համեմատած, բավականաչափ ցածր ինքնարժեք ունի: Էլեկտրաէներգիայի ստացման համար բնական պայմանների օգտագործումը՝ առանց շրջակա միջավայրի վրա արհեստական միջամտման, բավականաչափ կբարելավի էներգոսիստեմի վիճակը եւ կնվազեցնի ծախսերը, քանի որ հիմնված է տեղական աղբյուների էներգիայի վրա եւ կախում չունի արտաքին գործոններից: