arm rus eng
Griar

«Գրիառ» ՓԲԸ-ն կազմավորվել է 2003 թվականին: Առաջին իսկ օրերից սկսած՝ ընկերությունը ներգրավեց լավագույն աշխատակիցների, ինչը հնարավորություն տվեց մեզ հասնել որակի բարձրագույն մակարդակի եւ պրոֆեսիոնալիզի: Այս պահի դրությամբ մեր ընկերությունը ունի ավելի քան 700 աշխատակիցներ եւ 350-ից ավել տեխնիկա: Օրեցօր ավելացնում ենք մեր արտադրողականության հզորությունը, ինչով էլ զարգացնում ենք մեր երկրի տնտեսությունը. ավելանում են հաստիքային աշխատատեղերը եւ նոր աշխատատեղեր են բացվում:

«Գրիառ» ՓԲԸ-ն պատկանում է Հայաստանի խոշորագույն շինարարական ընկերությունների թվին: Մեր մասնագետների մեծ փորձը շինարարության մեջ, ինովացիոն տեխնոլոգիաների, ժամանակակից շինանյութերի եւ արտադրողական հզորության շնորհիվ, ի տարբերություն բազմաթիվ այլ շինարարական ընկերությունների, մեզ հնարավորություն է տալիս առաջարկել իսկապես կոմպլեքսային մոտեցում օբյեկտների կառուցմանը, ինչը  շատ դեպքերում նորարարություն է ներքին շուկայի շինարարական ծառայությունների համար: Այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս իրականացնել յուրաքանչյուր՝ նույնիսկ շատ դժվար ճարտարապետական նախագծեր, պատրաստել եւ մոնտաժել պատուհաններ եւ վիտրաժներ ալյումինե պրոֆիլներից, իրականացնել բնակելի կառույցներ, առեւտրի կենտրոնների կառուցում, ադմինիստրատիվ եւ բանկային կառույցներ «փակի տակ», ՀԷԿ-երի կառուցում եւ այլ աշխատանքներ, պատվիրատուներին ազատել շինարարության հետ կապված բոլոր խնդիրներից, սկսած թույլատրման փաստաթղթերից եւ ճարտարապետական կոնցեպցիաների մշակումից մինչեւ շահագործման պատրաստ օբյեկտների հանձնումը՝ ներառելով ողջ ինժիներական համակարգերի կազմակերպումը, ինտերիերի դիզայնը եւ հարող  տարածքների  բարեկարգումը: