arm rus eng
Griar
Բազմաֆունկցիոնալ համալիր՝ նախատեսված հասարակական նպատակների եւ բնակության համար

«Գրիառ» ՓԲԸ-ն իրականացնում է բնակելի համալիրների կառուցման ներդրումային ծրագրեր մայրաքաղաք Երեւանի Ամիրյան-Տերյան-Զաքյան-Փավստոս Բուզանդ փողոցների վրա:
Ճարտարապետ՝ Նարեկ Սարգսյան:


Բնակարաններից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Համալիրի բնակարանների հարմարավետությունը յուրահատուկ գրավչություն կտա Երեւանի յուրօրինակությանը: Օրիգինալ ու բարեկարգ բակը, որն իր ճակատային մասով ունի հարավ-արեւելյան ուղղություն, բացվում է դեպի նոր փողոց: Այդ բակը կլինի առաջին հարկի տանիքում, որտեղ կարելի է բարձրանալ ինչպես ավտոմեքենայով, այնպես էլ ոտքով, եւ բնակիչների համար կծառայի որպես հանգստի հիանալի վայր:


Բնակելի համալիրը համալրված է ժամանակակից ինժիներական հաղորդակցման միջոցներով եւ օժտված է գերժամանակակից ինժիներատեխնիկական համակարգերով: Նոր համալիրը սկզբնավորվում է գլխավոր պողոտայի փոքր կենտրոնի  շրջանում՝ հանրապետության հրապարակից 170մ հեռավորության վրա, Մաշտոցի պողոտայից 200մ հեռավորության վրա եւ 260մ՝ Հյուսիսային պողոտայից:

3600 ք.մ մակերեսով  տարածքը հարմար կապ ունի Ամիրյան, Փավստոս Բուզանդ, Մաշտոց, Տերյան, Զաքյան ու Աբովյան փողոցների հետ ու երաշխավորում է կապ Տերյան եւ Զաքյան փողոցների հետ: Կառուցվող համալիրը իր գլխավոր ճակատային մասով բացվում է դեպի Երեւանի փոքր հրապարակի ամենալայն ու կանաչ այգին:

Շինարարությունը իրականացվում է միակտոր երկաթբետոնով, որը երաշխավորում է անհրաժեշտ սեյսմակայություն, իսկ երեսպատման համար օգտագործվում է Անիի հանքերի տուֆը եւ բազալտը: Տերյան ու Փավստոս Բուզանդ փողոցների անկյունում գտնվող կառույցը, որը նախատեսվում է լինել 14 հարկանի, աշտարակի դեր կխաղա, որը կբացվի դեպի փողոցը: Առաջին եւ երկրորդ հարկերը նախատեսվում են հասարակական ծառայությունների եւ գրասենյակների համար, իսկ երրորդ եւ ավելի բարձր հարկերը նախագծվում են որպես բնակելի տներ՝ 73-ից մինչեւ 218ք.մ տարածքով (գնորդների ցանկության դեպքում կարող ենք մի քանի բնակարան միացնել իրար եւ կատարել ցանկացած պլանավորում. երկկողմանի կապ, բնակարան ամբողջ հարկով եւ այլն):

Մեր շինությունների առանձնահատկությունները՝


• Հիանալի ճարտարապետություն, բարձր սեյսմակայունություն, որակի երաշխավորում
• Կառույցը ունի է հուսալի ինժիներական  ցանցերերի կառույցներ եւ օժտված է գերժամանակակից ինժիներատեխնիկական համակարգերով, հաղորդակցման համակարգերով: Ունի սեփական կաթսայանոց, մաքուր օդի փոխանցման կենտրոնական համակարգ, հրշեջ ազդանշանների կոմպլեքսայի համակարգերի միջոցներ, արագընթաց ինտերնետ, կենտրոնական ալեհավաք, որը ապահովում է մետրանոց եւ դեցիմետրանոց հեռուստատեսային ալիքների բարձրակարգ ցուցադրություն:
• Կառույցը ունի բազմակողմանի ծառայություններ՝ շենքի շահագործման ծառայություն, անվտանգության ծառայություն, կենցաղային ծառայություններ. լվացքատուն, քիմմաքրում, ավտոլվացում: Ինչպես նաեւ ֆիտնես ակումբ, սաունա, լողավազան, մարզասրահ, մթերային խանութներ, բուտիկներ, ռեստորաններ եւ այլն: